Հայոց Ազգային Գվարդիան միանում է Արշակ Զաքարյանի հնչեցրած կոչին


Հայոց Ազգային Գվարդիան միանում է Արշակ Զաքարյանի հնչեցրած կոչին

  • 28-02-2019 17:14:46   | Հայաստան  |  Քաղաքական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ։
 
Հայոց Ազգային Գվարդիան, ուսումնասիրելով փետրվարի 26-ին կայացած հանրավաքի վերաբերյալ բազմաթիվ հակաՀայկական և հակաԱրցախյան արձագանքին տարրաբնույթ դավաճանների կողմից, նպատակահարմար է գտնում արձագանքելու քիչ առաջ իմ ընկերոջ, Արշակ Զաքարյանի հնչեցրած կոչին։
 
Հայոց Ազգային Գվարդիան միանում է, և իր ուժերի ամբողջ կարողություններով աջակցելու է ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ավտոերթի կազմակերպմանը։ Մենք նաև միանում ենք գաղափարին, ապրիլի 7-ին կազմակերպել բոլոր նահատակված և հերոսացած ազատամարտիկների ու զինվորների մայրերի առջև խոնարհման երեկոն։ 
Միևնույն ժամանակ, նորից հայտարարում ենք, որ Հայոց Ազգային Գվարդիան հավատարիմ է մնալու իր որդեգրած "ՀԱՆՈՒՆ" քաղաքականությանը և մտադրություն չի հետապնդում քաղաքականացնելու միջոցառումների օրակարգը։ Այս առաջարկին, մեր նման մտածող, ազգային դաշտում գործող հայերին կոչ ենք անում միանալ և համատեղ ուժերով կազմակերպել վերոնշված միջոցառումները, որոնք նույնպես ուղված չեն լինելու որևիցե մեկի դեմ։ Հրավիրում ենք առաջարկին միանալու նաև իշխանամետներին, իշխանամոլներին մեր մյուս բոլոր իրենց հայ համարողներին, քանի որ դեմ ենք ազգին պառակտելու և բաժանելու հակառակորդներին։ Համարում ենք, որ անկախ մեր գաղափարներից և տեսանկյուններից պարտադրված ենք միմիանց սիրելու և հարգելու։
 
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ
հասարակական նախաձեռնության նախագահ, հրամանատար
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական