Ջրի վրա նստած հրեշը. Ում հետևից պետք է գնա Փաշինյանը. «Մամուլի տեսություն»


Ջրի վրա նստած հրեշը. Ում հետևից պետք է գնա Փաշինյանը. «Մամուլի տեսություն»

  • 01-04-2019 22:08:04   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները». Փնտրվում են «փայատերեր». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ իշխանությունները հետևողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը և ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, և հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան և կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել:
Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձևավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»:
Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետևողական են»:
 
Ինչ նոր լծակ է ներդրվում «անցանկալի» գյուղապետերից ազատվելու համար. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր ուշագրավ նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով կարող են ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Այլ կերպ ասած՝ նոր իշխանությունն իր համար լծակ է ստեղծում, որ առաջիկայում ազատվի «անցանկալի» գյուղապետերից։
Համայնքապետին անվստահություն հայտնելու հետևյալ մեխանիզմն են առաջարկում․ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն ընդունված կլինեն, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի ընտրողների 40 տոկոսը, և եթե կողմ է քվեարկել նրանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական մեկ քառորդը։
«Հանրաքվե կարող է նշանակվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան 2 տարի հետո, և ոչ ուշ, քան վերջինիս լիազորությունների ավարտից 6 ամիս առաջ»,- առաջարկում են նախագծի հեղինակները՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, անդամ Մաթևոս Ասատրյանը, ինչպես նաև Նարեկ Մկրտչյանը։ Քաղաքական շրջանակներում վստահ են, որ օրենքի ընդունումից հետո այն ամենօրյա կիրառման գործիք կդառնա շատ համայնքներում, քանի որ ցանկացած գյուղում ընտրությունների հաջորդ իսկ օրը բոլոր համայնքապետերը գոնե մի 20 տոկոսանոց ընդդիմություն ունեն»։
 
Ուշագրավ բացահայտում. Լևոն Սարգսյանի անվան դիմաց այլ ստորագրություն է հայտնաբերվել. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է:
Հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ: Թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից, եւ Ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:
«Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար»,- պարզաբանեցին հիմնադրամից:
Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, ու նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում»:
 
Ջրի վրա նստած հրեշը. Ում հետևից պետք է գնա Փաշինյանը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, և պետությունը գնալու է նրանց հետևից:
Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է Էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը ևս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է: Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում Էջմիածին-Երևան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»:
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն