«Արազա» ԲՀԿ-ն մշակել է «Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման» ՈՒՂԵՑՈՒՅՑ


 

«Արազա» ԲՀԿ-ն մշակել է «Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման» ՈՒՂԵՑՈՒՅՑ

  • 26-06-2019 11:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունիսի  26-ին  ժամը  11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատակով: 
 
Բանախոսներն են
 
Ներսես Աղաբաբյանը -  ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան  
Նարինե Մաիլյանը - մոնիթորինգի փորձագետ ,
Թամարա Աբրահամյան - «Արազա» ԲՀԿ նախագահ 
 
 
Թեմայի վերաբերյալ, 
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող  Հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
 
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների գնահատման մոնիթորինգի զեկույց: Զեկույցում արձանագրված կարևոր խնդիրներից է` իրավունքի  և դրա իրացման հարցում արտադատական համակարգի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը: Խիստ կարևորելով աշխատողների ու գործատուների իրազեկվածության բարձրացման օրակարգային այս խնդիրը, «Արազա» ԲՀԿ-ն մշակել է “Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման” ՈՒՂԵՑՈՒՅՑ, որն էլ կներկայացվի ասուլիսի ընթացքում։
 
  
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ