Վեճի հետեւանքով Մոսկվայի հարավում վիրավորվել են չորս հայեր<br />


Վեճի հետեւանքով Մոսկվայի հարավում վիրավորվել են չորս հայեր

  • 30-09-2009 17:32:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՄՈՍԿՎԱ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Միլիցիոներները որոնում են հանցագործների, որոնք Մոսկվայի Ցարիցինոյի շրջանում տրավմատիկ զենքով վիրավորել են հինգ մարդու, այդ թվում չորս օտարերկրացու: Այս մասին հաղորդում է Analitika.at.ua-ն: Երեքշաբթի գիշեր «02» ծառայությունում տեղեկություն է ստացվել Տովարիշչեսկայա փողոցի թիվ 6 շենքի մոտ հրաձգության մասին: «Դեպքի վայր ժամանած միլիցիոներները պարզել են, որ անհայտ անձինք վեճի ժամանակ տրավմատիկ զենքով վիրավորել են Հայաստանի չորս քաղաքացու եւ մի հյուսիսկովկասցու: Դրանից բացի, կտրել են տուժածներից մեկի ձեռքը»,- ՌԻԱ-Նովոստիին ասել է քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Հասարակություն