ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս․ Նարեկ Սամսոնյան


ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս․ Նարեկ Սամսոնյան

  • 13-11-2019 15:09:55   | Հայաստան  |  Իրավունք

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
«ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս։
Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով: Բնականաբար ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում վստահաբար Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշները ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք