Հայաստանի խճուղային հեծանվորդները հինգերորդ տեղը գրավեցին
Թուրքիայի միջազգային մրցաշարում
23-06-2009 23:00:00 | Թուրքիա | Սպորտ
ԿՈՒՆԻԱ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին Թուրքիայի
Կունիա քաղաքում ավարտվեց խճուղային հեծանվավազքի միջազգային
երիտասարդական մրցաշարը, որը բաղկացած էր 6 փուլից եւ ձգվում էր
480 կմ:
Հայաստանի հեծանվորդներից մրցաշարում լավագույնը Արամ
Մելիքյանն էր. նա 5-րդն էր երրորդ (46 կմ) եւ վեցերորդ (78 կմ)
փուլերում:
Ութ երկրների 14 թիմերի պայքարում Հայաստանի հավաքականը
ընդհանուր հաշվարկում գրավեց 5-րդ տեղը, իրենից առաջ թողնելով
Ղազախստանի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Սիրիայի թիմերին: Վրաստանի
թիմը 7-րդն էր, իսկ Ադրբեջանինը` 13-րդը: