Գեղամ Շախբազյանը դատի է տվել Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանին


Գեղամ Շախբազյանը դատի է տվել Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանին

  • 23-12-2019 17:20:29   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը դատի է տվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին: 
 
Շախբազյանը պահանջում է պարտավորեցնել Գեւորգյանին Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանի 5-րդ շենքին հարող տարածքի շինարարական աշխատանքների վերաբերյալ հասարակական քննարկում կազմակերպել:
 
Շախբազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Աբովյանի համայնքապետը մի քաղաքացու ավտոտնակ կառուցելու շինթույլտվություն է տվել հանրային տարածքում՝ առանց հանրային քննարկում կազմակերպելու. «Մենք ցուցում ենք տվել, որպեսզի իրականացվի հանրային լսում, իսկ նա այդ ցուցումը չի կատարել: Դրա համար հայց ենք ներկայացրել այդ վարչական ակտը կասեցվի»: Շախբազյանի խոսքով՝ տեսչական մարմինը բողոք է ստացել, որ լսումներ չեն իրականացվել:
 
 
Աբովյանի համայնքապետարանի հանրային կապերի բաժնից ՀԺ-ին միայն տեղեկացրին, որ իրենց դեմ վարչական տույժ է նշանակվել ավտոտնակ կառուցելու շինթույլտվություն տրամադրելու որոշման համար, որը վիճարկելու են: 
 
Դատական տեղեկատվական համակարգ
Նոյյան տապան  -   Իրավունք