Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի

  • 10-03-2020 13:15:32   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:
 
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
 
2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
 
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
 
Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984
 
Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986
 
Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989
 
Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990
 
Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992
 
Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993
 
Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995
 
Մորալո (Իսպանիա) – 1995-1996
 
Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999
 
Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000
 
Վիլյառեալ (Իսպանիա) – 1999
 
Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005
 
Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007
 
Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011
 
Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011
 
Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013
 
Լևանտե (Իսպանիա) – 2013-2014
 
Գրանադա (Իսպանիա) – 2014-2015
 
Օսասունա (Իսպանիա) – 2016-2017
 
Ալ Ահլի (Քաթար) – 2017
 
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018
 
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019
Նոյյան տապան  -   Սպորտ