ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ստորագրել են 1 մլրդ. դոլարի հարստացված ուրանի<br /> մատակարարման պայմանագրեր<br />


ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ստորագրել են 1 մլրդ. դոլարի հարստացված ուրանի
մատակարարման պայմանագրեր

  • 27-05-2009 15:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Տեխսնաբէքսպորտ» ընկերությունը եւ «Ֆուելքո» էներգաընկերությունների խմբի ամերիկյան երեք ընկերություններ ստորագրել են հարստացված ուրանի մատակարարման երեք երկարաժամկետ պայմանագիր: «Պայմանագրի ծավալը 1 մլրդ. դոլար է»,- հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Պայմանագրերը առաջինն են 2008 թվականին ստորագրված ռուսական ուրանի ԱՄՆ մատակարարումների դեմ հակադեմպինգային հետաքննության դադարեցման մասին համաձայնագրի փոփոխությունից հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play