Որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել. Նիկոլ Փաշինյան

07-04-2020 13:04:08   | Հայաստան  |  Հասարակություն
Որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: 
 


Այս մասին ապրիլի 7-ին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ քաղաքացիների հետ ունեցած հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնված այն հարցին, թե Վանաձորում անհամաչափ թակացումներ են: 
 
Ըստ նրա՝ երեկվանից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) զբաղվում է այդ հարցով և փորձում
է պարզել, թե որն է թանկացումների պատճառը: 
 
«Այսօր ՏՄՊՊՀ նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք իհարկե կշարունակենք հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել և այստեղ խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ որևէ չհիմնավորված գործողություն և որևէ գնային շահարկում և չարաշահումներ տեղի ունենան»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում երեկվա դրությամբ 2  մլրդ, 353  մլն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բախշվել իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչը նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարն արդեն հասանելի է բանկային համակարգով և նրանց մի մասը գուցե արդեն ստացել է:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 542 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար