Հայոց մայրերս իրավունք չունենք լռելյայն ունկնդիր մնալ. ոտքի, հայոց տիկնյաք
27-09-2020 18:09:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՈՏՔԻ, ՀԱՅՈՑ ՏԻԿՆԱՅՔ...
Սիրելի հայուհիներ՝ մայրեր և դուստրեր, Թուրքիան բազմապիսի զինատեսակներով լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի հանրապետության դեմ, ցավոք սրտի նաև երեխա է զոհվել: Հայաստանում և Արցախում ,,Պատերազմական դրություն ,, է հայտարարված: Հայոց հողը կրկին կարմրել է մեր զավակների արյունով: Հայոց մայրերս իրավունք չունենք լռելյայն ունկնդիր մնալ: Հայրենիքի դժվարին պահերին մենք միշտ եղել ենք մեր պետականության և մեր այրերի կողքին և այժմ էլ պատրաստ ենք և պարտավոր ենք սատարել մեր հայրենիքին: Վաղը ժամը 10.30-ին բոլորս հավաքվենք հրապարակ՝ ժամացույցի հարևանությամբ և քայլերթով մեկնենք ՄԱԿ-ի գրասենյակ՝ նրանց հանձնելու հայոց մայրերի բողոքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կազմակերպված ագրեսիան կանխելու նպատակով:
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ կանանաց համահայկական կազմակերպություն