Գործարարը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 40 ավտոմեքենա


Գործարարը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 40 ավտոմեքենա

  • 01-12-2020 11:20:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնել է, որ հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա:
 
«Հայրենիքի հրատապ կարիքների լուծման համար հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա, որից 35-ը՝ բեռնատար, իսկ 5-ը՝ խոհանոց-մեքենա:
 
Ընդհանուր արժեքը՝ 2.035.000.000 ՀՀ դրամ»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն