Նոր մարզագույք՝ Աշնակի դպրոցին


Նոր մարզագույք՝ Աշնակի դպրոցին

  • 09-12-2020 15:30:47   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
 
Գույքի պաշտոնական հանձնման արարողությանը ներկա են եղել Կայուն Զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը: Վերջիններս հույս են հայտնել, որ դպրոցի աշակերտներն այժմ ավելի մեծ ոգևորությամբ կմասնակցեն ֆիզկուլտուրայի դասերին և կգրանցեն մարզական հաջողություններ, քանի որ առողջ մարմին և առողջ միտք ունեցող սերունդը կենսունակ հասարակության հիմքն է։
 
Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտները, շնորհակալություն հայտնելով առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ուղղված նախաձեռնության համար, ընդգծել են, որ նոր մարզագույք ունենալն ուրախացնող ու պարտավորեցնող է:
 
«Սպորտային սերունդ» ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, առողջ ապրելակերպի մշակույթը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պատանիների շրջանում սպորտային մշակույթի զարգացմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն