Հայաստանում օլիմպիական մարզաձեւերի զարգացման նպատակով<br /> «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2009թ.-ին կհատկացնի 100 մլն դրամ<br />


Հայաստանում օլիմպիական մարզաձեւերի զարգացման նպատակով
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2009թ.-ին կհատկացնի 100 մլն դրամ

  • 03-03-2009 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի բջջային առաջատար օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին երկկողմ պայմանագիր, որի համաձայն Հայաստանում օլիմպիական մարզաձեւերը զարգացնելու նպատակով «Վիվասել ՄՏՍ»-ը 2009թ.-ին ՀԱՕԿ-ին կհատկացնի 100 մլն դրամ: Համագործակցության շնորհիվ Հայաստանի մարզիկները ավելի շատ մասնակցություն կունենան միջազգային մրցումներին եւ վարկանիշային մրցաշարերին: Պաշտոնական արարողությունից հետո Գ.Ծառուկյանն ու Ռ.Յիրիկյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Գ.Ծառուկյանը նաեւ 5 մարզաձեւերի (ուշու, աթլետիկա, սամբո, ծանրամարտ, բռնցքամարտ) 13 ներկայացուցիչների հանձնեց ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը հաստատող համապատասխան վկայականներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play