«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» հանդեսը՝ ՀՀ ԲՈԿ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում


«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» հանդեսը՝ ՀՀ ԲՈԿ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում

  • 08-02-2021 15:02:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» եռալեզու հանդեսը (հիմնադիր և հրատարակիչ՝ Արդարադատության ակադեմիա) ՀՀ ԲՈԿ-ի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 56Ա հրամանով ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:
 
Հանդեսը լույս է տեսնում 2019 թվականից և հրատարակվում է Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Արդեն լույս է տեսել թվով 4 համար, որում տեղ են գտել ինչպես հայ, անպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները: Հանդեսն աչքի է ընկնում մասնակից-հեղինակների լայն ընդգրկմամբ, թեմաների բազմազանությամբ ու բազմակողմանիությամբ, գիտական մտքի յուրօրինակ մոտեցմամբ:
 
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://justiceacademy.am/#1614  
 
Արդարադատության ակադեմիայի
Համագործակցության և հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն