ՀՀ քննչական կոմիտեն և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ը համաձայնագիր են ստորագրել


ՀՀ քննչական կոմիտեն և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ը համաձայնագիր են ստորագրել

  • 23-02-2021 18:51:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր:
 
Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և   «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:
 
Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
 
 
Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:
 
«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:
 
Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշեց.
 
«Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:
 
Անդրադարձ կատարվեց նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:
 
Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում:
 
1STOPPED
Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:
 
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play