Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին


Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին

  • 06-03-2021 11:20:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շարունակական և տևական համագործակցության շրջանակում այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին։
 
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, մարզպետը հյուրերին է ներկայացրել Տավուշի մարզի 2021թ․ զարգացման ծրագիրը, առաջնահերթությունները։
 
«Այս տարին պետք է արժևորենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով՝ տասնապատկելով մեր ջանքերը»,- ասել է Հայկ Չոբանյանը:
 
«Սա ոչ թե շարունակական աճ է, այլ ցատկ, որի թիրախում ոչ միայն քանակական, այլև որակական փոփոխություններն են»,- նշել է Դևիդ Հոֆմանը և հավելել, որ մարզի ռազմավարական ծրագրի ազդեցիկ տեսլականը թույլ կտա Տավուշի ամբողջ ներուժը լավագույնս իրացնել։
 
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային տարի։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play