«Կորուս» միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը 2 փուլից հետո<br /> վաստակել է 1 միավոր<br />


«Կորուս» միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը 2 փուլից հետո
վաստակել է 1 միավոր

  • 19-01-2009 19:00:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Կորուս» անվանումով միջազգային մրցաշարը 14 գրոսմայստերների մասնակցությամբ: Կայացել է 2 փուլ: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վան Յուի (Չինաստան) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ եւ 1 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը: 1,5-ական միավորով առաջատարներն են Յան Սմիթսը (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա): Հունվարի 19-ին նշանակված են 3-րդ փուլի հանդիպումները: Լ.Արոնյանի մրցակիցը Դանիել Սթելվագենն է (Հոլանդիա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play