ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին


ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

  • 20-04-2021 17:51:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
 
«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:
 
Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:
 
«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-ինչպես հայտնեց Մելքոնյանը, հայ պատմաբանների նամակին ի պատասխան՝ մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:
 
Մելքոնյանի հաղորդմամբ՝ Հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:
 
Կարևորելով այն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ է նախագահի դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղղել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ համապատասխան հետևություններ արվեին Ցեղասպանություն բառը գործածելու հարցում: Մելքոնյանը դիտարկմամբ՝ նամակի պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կօգտագործի Ցեղասպանություն բառը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play