Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք. գրանցվել է 15 մահ. ԱՆ
23-04-2021 11:43:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212.114 դեպք, որից 192.281-ը՝ առողջացած, 3984-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14.854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955.515 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է: