Գնում ենք Եռաբլուր, այնտեղ են մեր հաղթանակները

07-05-2021 13:33:06   | Հայաստան  |  Քաղաքական



«ՄԱՅՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ  ՇԱՐԺՄԱՆ  ԲԼՈՐ  ԱՆԴԱՄՆԵՐԻՆ  ԵՎ  ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ
ԳՆԱՆՔ  ԵՌԱԲԼՈՒՐ...
 
1992թ.  Մայիսի  8-ի  գիշերը՝  լույս  9-ի  առավոտյան  հայ  հերոսները   պատմության  մեջ  չկրկնվող հերոսականությամբ թուրքերից  ազատագրեցին  ՇՈՒՇԻ  բերդաքաղաքը:
Հայերս   փառավոր  հաղթանակ  տարանք, որովհետև  միակամ  էինք  և  անդավաճան...
2020թ.  44-օրյա պատերազմի 
ընթացքում դարձյալ հայ գենի  բացառիկ մարտերով,  սակայն  անսպասելի դավադրությամբ  Շուշին  կրկին  հանձնվեց  թուրքերին: Բայց  սա դեռ  վերջը  չէ, քանզի  Արցախի  հողում  սերմի  պես  պահպանվել  են հայ  դյուցազունների   քաջարյուն  ոգիները:
Բարեկամներ  Մայիսի  9-ին, ժամը  10.30-ին  համախմբվենք Եռաբլուր  բարձրացող  կամարի  դարպասի մոտ՝  լեռան  բարձունքում ոգեղենացած մեր  անմոռաց հերոսներին խնկարկելու,  Եռաբլուրում են մեր  հաղթանակները:
Փառք  ու  պատիվ՝ առյուծածին  հայոց  մայրերին...
Փառք  ու  պատիվ՝  հաղթանակի  համար  պայքարի բոլոր 
հերոսներին...
Փառք  ու  պատիվ  Կոմանդոսին...
Փառք  ու  հաղթանակներ  այն  սերնդին, որ  հայրենիքի  զարկերակի  տերն  է  և  լինելու  է...
 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
գրող - հրապարակախոս
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 283 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար