ԻՆՏՐԱԿՈՄ ՏԵԼԵԿՈՄ-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կնքեցին 24 մլն դոլարի<br /> պայմանագիր<br />


ԻՆՏՐԱԿՈՄ ՏԵԼԵԿՈՄ-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կնքեցին 24 մլն դոլարի
պայմանագիր

  • 15-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինտրակոմ Տելեկոմը, որ Սիտրոնիքս ընկերության մաս է, դեկտեմբերի 15-ին 24 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Վիվասել ՄՏՍ-ի հետ, որի նպատակն է ընդլայնել Վիվասել ՄՏՍ-ի 2.5 G բջջային ցանցը: Համաձայն պայմանագրի, Ինտրակոմ տելեկոմը տրամադրելու է ենթակառուցվածքային, տեղադրման եւ ինտեգրման ծառայությունները, իսկ սարքավորումների հիմնական վաճառողը լինելու է Ալկատել Լուսենտը: Նախագիծը նախատեսված է ավարտին հասցնել 2009 թ. առաջին եռամսյակի վերջում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play