Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել. նրանք այսօր հանդիպել են

15-06-2021 16:00:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կառաջարկի վերադառնալ Հայաստան ու պաշտոն զբաղեցնել։
 
Այս մասին Քոչարյանն ասել է ռուսաստանյան 3 լրատվամիջոցներին տված
հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ ինքն ու Կարապետյանը պարբերաբար շփումներ են ունենում, ու ինքն ափսոսում է, որ վերջինս հեռացել է Հայաստանից:
 
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն էր հայտնում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում ու հորդորում ընտրել հենց նրանց:
 
Նշենք, որ այսօր Քոչարյանն ու Կարապետյանը հանդիպել են, քննարկել առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար