Կոալիցիա կլինի միայն մի պայմանով, որ Փաշինյանը չմնա իշխանության. Արտակ Գալստյան
16-06-2021 16:20:04 | Հայաստան | Քաղաքական
Ինչպես է գնացել Նիկոլ Փաշինյանը Սյունիք, հանրահայտ փաստ է. բոլոր մարզերից հավաքվել են ՔՊ անդամներ, ամբողջովին օգտագործված է վարչական ռեսուրսը, գնացել են 400-500 մեքենայով, 1000-1200 ոստիկաններով, այդ 400-ից մեկն էլ գառ է մորթել Փաշինյանի ոտքերի տակ: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայոց հայրենիք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը:
Նա ընդգծեց` չի կարծում, թե սյունեցիները Փաշինյանի ոտքերի տակ գառ կմորթեին, ավելի շուտ իրեն կմորթին, քան թե գառ: «Հատկապես Փաշինյանը` որպես թատերական ներկայացնումների վարպետ, ուզում է արձանագրի, որ ինքն այդքան մարդ ունի: Բայց, կարծում եմ, 3 տարի իշխանության մեջ լինելով` Փաշինյանն օրինակ պետք է հասկանար, որ ասենք Հանրապետության հրապարակը կարող է տեղավորել մինչև 80-100 հազար մարդ, և եթե նա խոսում է 200 հազար մարդ հավաքելու մասին, ստում է»,- ասաց Գալստյանը:
Անդրադռանալով այն հարցին, թե հետընտրական շրջանում հհնարավո՞ր է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն, Գալստյանը նշեց. «Նախընտրական փուլում գրեթե բոլոր կուսկացությունների հետ եմ հանդիպել: Ինչո՞ւ ոչ մեկի հետ չենք համագործակցել, որովհետև չկա այնպիսի անկախ կուսկացություն որ լինի ինքնուրույն, որի ցույցակի առաջին համարը ի վիճակի լինի ինքնուրույն որոշում կայացնելու, որ նրա հետ էլ համագործակցենք:
Մեզ համար կարմիր գիծ է Նիկոլ Փաշինյանը, թուրքամետ իշխանության հետ ես ոչինչ չունեմ անելու: Ես չեմ բացառում, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դիցուք կոալիցիաներ կազմելը, որպեսզի ազգակործան պատուհասը 10 օր ավել չմնա և թղթեր չստորագրի: Բայց կոալիցիան կլինի միայն մի պայմանով, որ Փաշինյանը չմնա իշխանության: Այն, որ Շուշին Փաշինյանի կողմից նվիրաբերվել է թուրքերին, քննարկման ենթակա չէ, կարծում եմ, հանրահայտ փաստ է: Այն, որ Արցախի տարածքները, որ օկուպացրել է Ադրբեջանը, նվիրաբերված են, կրկին քննարկման ենթակա չէ: Այն, որ ամբողջ Արցախը չկարողացավ Փաշինյանը նվիրի Ադրբեջանին, միայն ռուսը խանգարեց»,-ասաց քաղաքական գործիչը: