Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են


Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են

  • 24-06-2021 10:55:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան, 24 հունիսի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը:
 
2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ը ենթարկվել է վնասաբեր գաղտնագրող ծրագրերի գրոհների, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. Ադրբեջանը 9-րդն էր այն երկրների ցանկում, որոնք բախվել են տրոյացի գաղտնագրիչների գրոհների։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ 2021 թվականի առաջին եռամսյակում այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Բանգլադեշում (2,31%), Եթովպիայում (0,62%) և Հունաստանում (0,49%) գտնվող օգտատերերը:
 
Աշխարհում 2021-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է գաղտնագրիչների 7 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4354 նոր մոդիֆիկացիաներ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 5 նոր ընտանիք և 5225 նոր մոդիֆիկացիա:
«2021 թվականի առաջին եռամսյակում Avaddon խմբավորումը, ի լրումն գողացված տվյալների հրապարակման, իր կայքում հայտնել Է, որ զոհը ենթարկվելու Է DDoS-գրոհի այնքան ժամանակ, քանի դեռ կապ չի հաստատել չարագործների հետ։ REvil (Sodinokibi) խմբավորումը նույնպես ընդլայնում է իր ճնշման եղանակների շրջանակը: Արդեն զինանոցում գտնվող DDoS-գրոհներին նա ավելացնում է տուժած ընկերության հաճախորդներին և գործընկերներին ուղղված սպամը և զանգերը»,– նշում են ընկերության փորձագետները:
 
Գաղտնագրող-շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված  շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։
 
Գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերը գաղտնազերծելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play