Խորհրդարան են անցել ռևանշիստներ, որոնք նպատակ ունեն վերադարձնել երկիրը ի շրջանս յուր. Հմայակ Հովհաննիսյան


Խորհրդարան են անցել ռևանշիստներ, որոնք նպատակ ունեն վերադարձնել երկիրը ի շրջանս յուր. Հմայակ Հովհաննիսյան

  • 06-07-2021 20:10:30   | Հայաստան  |  Քաղաքական



Նիկոլ Փաշինյանն իր հոժար կամքով չէր գնացել այս ընտրություններին. ընդդիմությունն էր դա պահանջում, մինչդեռ ակնհայտ է, երբ քո երկրի սահամնները խախտել են երեք կողմերից, և դու գնում ես արտահերթ ընտրությունների, դա անհետթեթություն է, սյուրռեալիստական տեսարան: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
 
«Շուրջ 6 ամիս ընդդիմության անվան տակ գործող ռևանշիստական ուժը պատերազմից հետո հանրահավաքներ էր անում, և նրանցից որևէ մեկը առարկայական հարց չէր դնում, որ, օրինակ, վերանայվեին նոյեմբերի 9-ի համաձայնությունները, ո’չ, ոչ մի բովանդակայն հարց չէին բարձրացնում: Եվ այս նորաստեղծ խորհրդարանի ողբերգությունը նրանում է, որ այնտեղ ընդդիմություն չկա, այնտեղ կա իշխանություն և կան ռևանշիստներ, որոնք նպատակ ունեն վերադարձնել երկիրը ի շրջանս յուր»,- ասաց Հովհաննիսյանը: 
 
Քաղաքագետների միությա նախագահը, խոսելով ընտրությունների անցկացման և հասարակական տրամադրությունների մասին,  նկատեց, որ ընտրությունների արդյունքում ճգնաժամը որոշ չափով հաղթահարվեց այն առումով, որ հետընտրական ցնցումներ չեղան: «Սովորաբար դա հիմնական ցուցիչն է, որովհետև եթե ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում հասաարկության մեծամասնության ակնկալիքներին, ապա տեղի են ունենում հետընտրական զարգացումներ: Եթե նույնսկ կազմակերպիչներ չկան, բայց ընտրությունների արյդւնքները քաղաքացիների կողմից արժանահավատ չեն համարվում, լինում են ցնցումներ, սակայն մենք տեսանք, որ հունիսի 20-ից հետո զարգացումներ չեղան: 
 
Եթե հիշում եք, ընտրություններից առաջ լինում էին մռայլ կանխատեսումներ, Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էին, թե քաղաքացիական պատերազմ է սպասվում ընտրություններից հետո, և նրանց կարծես թե ձայնակցում էր երրորդ նախագահը, բայց չնայած դրան՝ հասարակության ներսում կա այն ընկալումը, որ ընտրությունները չեն կեղծվել և արդյունքները արժանահավատ են: 
 
Մեծ հաշվով՝ մեր ազգաբնակչության մեծամասնությունը մտածում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 18 թվականին, արդարացի էր: Եվ երբ ասում են երկաթյա մանդատ, ես այդպես եմ տեսնում այդ արտահայտության իմաստը, որ Փաշինյանը ոչ թե նկատի ունի հեղափոխական իշխանափոխության նոր տարբերակ, ո’չ, իշխանափոխությունն արդեն եղել է, այլ անհրաժեշտ է այդ հեղափոխության արժեքներն ամրագրել օրենսդրության մեջ: Անցած երեք տարվա մեջ այդ աշխատանքը չենք տեսել, դատաիրավական համակարգը չի բարեփոխվել»,- ասաց նա: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play