Երկաթուղայինների երեխաների ամառային հանգստի ավանդական ծրագիրը վերսկսվում է


Երկաթուղայինների երեխաների ամառային հանգստի ավանդական ծրագիրը վերսկսվում է

  • 07-07-2021 20:58:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամառն արձակուրդների շրջան է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ից հայտնում նե, որ խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը:
 
Ընկերությունը՝ արհմիության հետ համատեղ, իրականացնում է հատուկ ծրագիր, որի շրջանակներում աշխատակիցները և նրանց երեխաները հնարավորություն են ստանում հանգստանալ կամ բուժում անցնել Հայաստանի առաջատար հանգստավայրերում և առողջարաններում:
 
Այս տարի նախագիծը վերջապես վերսկսվեց կորոնավիրուսային ընդհատումից հետո:
 
Երկաթուղայինների 7-15 տարեկան երեխաների և թոռների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրն արդեն մեկնարկել է. առաջին հերթափոխը՝ 78 երեխա, Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար է ժամանել հուլիսի 7-ին՝ էլեկտրագնացքով:
 
Մեկ հերթափորի տևողությունը կկազմի 12 օր: Երեխաներին սպասում է առողջ սնունդ և հատուկ կարգապահություն, նրանց համար կկազմակերպվեն անտառային արշավներ, նրանց կսովորեցնեն բնության մեջ գոյատևելու հմտություններ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները կկիսվեն արտակարգ իրավիճակներում գործելու ունակություններով:
 
Ընդհանուր առմամբ, ամառվա ընթացքում ճամբարում հանգստանալու է 230 երեխա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play