Հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման համար. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը


Հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման համար. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

  • 09-07-2021 15:09:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեյմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա):
 
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Հայաստանի նախագահը նշել է, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և ընդգծել, որ հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ու խթանման համար: Նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է գիտության ու բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները:
 
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ավստրալիայի հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև և կարևոր դեր ունի երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:
 
Դեսպան Գրեյմ Միհանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play