Թուրքական օդուժի հարվածից Շանգալի կենտրոնում զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը


Թուրքական օդուժի հարվածից Շանգալի կենտրոնում զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը

  • 16-08-2021 19:57:06   | Իրաք  |  Միջազգային

Այսօր թուրքական օդուժը հարվածել է Շանգալի  կենտրոնում գտնվող մեքենային, որի հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը, իսկ երեք մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկանում ենք Շանգալի պաշտպանության հրամանատարության տարածած հայտարարությունից, հրամանատար Սայիդ Խդըր Հասանը և նրա քրոջ որդին ՝ մարտիկ Իսա Խուդեդան, զոհվել են հարձակման հետևանքով, իսկ երեք խաղաղ բնակիչներ Քասիմ Սիմոն, Շամիր Աբբաս Բերչեսն և Միրզա Ալին, վիրավորվել են: 
Եզդի ժողովրդի դեմ ուղղված այսօրինակ հարձակման միջոցով, որն առաջին դեպքը չէ, թուրքական պետությունը փորձում է շարունակել իր ցեղասպանական գործողություններն ու քայլերը: 
Այս հարձակումը ըստ էության ուղղված էր եզդի ժողովրդի ինքնապաշտպանության և ինքնակառավարման հիմնարար իրավունքի և ազատության դեմ: Մեծ հրամանատար Սայիդի սպանությունը անպատասխան չի մնա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ՝ անտարբեր չմնալ և դիմել գործնական քայլերի` ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը և խաղաղ կյանքը ու կանխարգելելու ժողովրդի անվտանգության դեմ ուղղված գործողությունները` բացառելով ապագայում դրանց կրկնությունը:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային