Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է 2 իրանցի վարորդի


Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է 2 իրանցի վարորդի

  • 15-09-2021 18:40:57   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

asekose.am Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ 

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։
 
Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։
 
Տեղկության մասին մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետից, սկակայն, ապարդյուն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play