-3+3 ձևաչափը, որն առաջ է քաշում Թուրքիան, փորձում է փոխարինել Մինսկի ձևաչափին, ինչն անհնարին է, և դրան դեմ է նաև Ռուսաստանը: Ռուսաստանը դեմ չի խոսում և փորձում է Թուրքիայի գլխի տակ փափուկ բարձ դնել, սակայն կարծում եմ, որ 3+3-ը մեռած պրոյեկտ է՝ դեռ չծնված:
-Ալիևը փորձում է իր օրակարգն առաջ մղել և ստանալ Հայաստանի համաձայնությունն այն հարցերում, որոնց ՀՀ ղեկավարությունը դեմ է արտահայտվում:
-Ռուսաստանն իրականում այսօր շատ թույլ պետություն է, բայց Թուրքիան էլ լավ վիճակում չի:
-Չեմ կարծում, որ օր է գալու, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս կգա կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կսրի այնքան, որ հետդարձի ճանապարհ չունենա: Միշտ Արևմուտքը պահում է խաղաքարտեր Թուրքիայի դեմ, միշտ կան նոր մահակներ:
-Ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են պատասխանտվությունը գցել իրար վրա, և կարևոր է, որ ոչ մեկ պատասխանատվությունն իր վրա չվերցրեց:
-Մեր երկրում ցանկացած հարց, որ կապված է Արցախի կամ արտաքին քաղաքականության հետ, տանում է Ռուսաստան: Հայաստանում այդպիսի իրադարձություն չկա, որտեղ Ռուսաստանի մատը խառը չէ: Բայց որ կառավարությունը փորձի Ռուսաստանին մեղադրել, կկորցնի իշխանությունը:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։