Մատչելի գներով չվերթեր 7 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը


Մատչելի գներով չվերթեր 7 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը

  • 24-11-2021 15:58:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
 
ԳՈՎԱԶԴ07:54Իմանալ ավելին
Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։
 
Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ:
 
Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:
 
Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից:
 
Երևան-Թել Ավիվ չվերթեր կիրականացվի հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:
 
Երկուշաբթի և ուրբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Կրասնոդար ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:
 
Երևան-Թբիլիսի ուղղությամբ չվերթեր կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:
 
Երևան-Քութայիս ուղղությամբ չվերթեր կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:
 
Ընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը սկսած 39 եվրոյից:
 
Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play