Վարորդները պահանջել են, որ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենն այլևս չպետք է աշխատի. վերջինս դիմում է գրել ու հեռացել


Վարորդները պահանջել են, որ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենն այլևս չպետք է աշխատի. վերջինս դիմում է գրել ու հեռացել

  • 13-12-2021 17:39:43   | Հայաստան  |  Հասարակություն

hraparak.am Ավտոբուսների վարորդների ակցիան մոտենում է ավարտին։ Քիչ առաջ մի քանի վարորդ տեղեկացրին, որ այս ակցիայից հետո իրենց բարձրաձայնած խնդիրները մասնակի լուծվել են, ավելի ճիշտ՝ խոսք են տվել, որ մինչև վաղն ամեն ինչ նորմալ է լինելու՝ աշխատավարձի խնդիրներից սկսած, վերջացրած «զուգարանով» ու վառելիքով։
 
hraparak.am-ը  նաև տեղեկացավ, որ վարորդները հստակ խնդիր են դրել, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերություն ղեկավար Էլբակ Թարփոշյանը այլևս չպետք է աշխատի։
 
Տեղեկացանք, որ այս պահանջից հետո Թարփոշյանը դիմում է գրել ու հեռացել, այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն