07-02-2022 13:48:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի մեկից նախատեսվում է սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 ՀՀ դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ 200 դրամները չեն գանձվի:
Այս համակարգի շնորհիվ հնարավոր է արագացնել մեծաքանակ նամակների առաքման գործընթացը, որի շնորհիվ կպակասեն նաև հերթերը փոստային բաժանմունքներում: Envelope համակարգի միջոցով հնարավոր է ինքնուրույն մուտքագրել, մշակել և անմիջապես ծրարների վրա տպագրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և րոպեների ընթացքում նամակների կապոցը հանձնել փոստի բաժանմունքի աշխատակցին:
Այն թույլ է տալիս կազմակերպել առաքանու տվյալների փոխանցումը փոստին թվային տարբերակով: Envelope համակարգը նաև հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել առաքանիների կարգավիճակներին և հաշվեկշռին, պահպանել առաքանիների հաշվետվությունը, ավտոմատացնել ծրարի ձևավորումը՝ խնայելով ռեսուրսներ:
Envelope համակարգի օգտագործումը կօգնի
•Խնայել ժամանակ
•Իրականացնել ծախսերի վերահսկողություն
•Ստանալ հաշվետվություններ:
Բազմաթիվ ընկերություններ և պետական գերատեսչություններ արդեն օգտվում են Envelope համակարգից: Նշենք նաև, որ Envelope համակարգին միանալը չի նախատեսում հավելյալ վճարներ: