ՀայՓոստը ներդրել է Envelope նոր համակարգ


ՀայՓոստը ներդրել է Envelope նոր համակարգ

  • 07-02-2022 13:48:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի մեկից նախատեսվում է  սահմանել մեծաքանակ  «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի  200 ՀՀ դրամ վճար՝  յուրաքանչյուր առաքանու համար: 
 
Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ 200 դրամները չեն գանձվի: 
 
Այս համակարգի շնորհիվ հնարավոր է արագացնել մեծաքանակ նամակների առաքման գործընթացը, որի շնորհիվ կպակասեն նաև հերթերը փոստային բաժանմունքներում: Envelope համակարգի միջոցով հնարավոր է ինքնուրույն մուտքագրել, մշակել և անմիջապես ծրարների վրա տպագրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և րոպեների ընթացքում նամակների կապոցը հանձնել փոստի բաժանմունքի աշխատակցին:
 
Այն թույլ է տալիս  կազմակերպել առաքանու տվյալների փոխանցումը փոստին թվային տարբերակով:  Envelope համակարգը նաև հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել առաքանիների կարգավիճակներին և հաշվեկշռին, պահպանել առաքանիների հաշվետվությունը, ավտոմատացնել ծրարի ձևավորումը՝ խնայելով  ռեսուրսներ: 
 
Envelope համակարգի օգտագործումը կօգնի 
Խնայել ժամանակ
Իրականացնել ծախսերի վերահսկողություն
Ստանալ հաշվետվություններ:
 
Բազմաթիվ ընկերություններ և պետական գերատեսչություններ արդեն օգտվում են Envelope համակարգից: Նշենք նաև, որ Envelope համակարգին միանալը չի նախատեսում հավելյալ վճարներ:
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play