Երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվեց «Իմ արյունը քո արյունն է» խորագրով արյունատվության ակցիա


Երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվեց «Իմ արյունը քո արյունն է» խորագրով արյունատվության ակցիա

  • 14-04-2011 13:31:11   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին «Իմ արյունը քո արյունն է» խորագրով արյունատվության ակցիա: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի, միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի 120 եւ ավելի ուսանողներ կատարեցին արյունատվություն: Հայաստանը աշխարհի այն երկրների թվում է, որտեղ արյունը հավաքվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ վճարովի դոնորներից: Նմանատիպ ծրագրերի միջոցով հասարակության մեջ անհրաժեշտ է արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Այն նաեւ առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերից մեկն է եւ դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: Կամավոր դոնորների թվի աճին հնարավոր է հասնել միայն հասարակության լայն, հատկապես երիտասարդների շրջանում հետեւողական քարոզչական աշխատանքների իրականացման դեպքում: Անհրաժեշտ է, որպեսզի միշտ ուշադրության կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` հանձնելով արյուն եւ կոչ անելով երիտասարդությանը դառնալ արյան դոնոր: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված ակցիան ուղղված էր հենց այս նպատակի իրագործմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play