Գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է


Գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է

  • 24-05-2022 17:39:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում, հայտնում են Ոստիկանությունից: 

Ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Բագրևանդի փողոցում դարանակալած օպերատիվ խմբերը «Ֆորդ»-երի վարորդներին ու մի խումբ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

 
Գողոնը հայտնաբերվել է։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play