Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում


Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

  • 31-05-2022 16:58:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի և հունիսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 
 
Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
 
Երևան քաղաքում մայիսի 31-ի և հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն