Եվս մեկ աղբյուր հայտնել է, որ ՌԴ խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի


Եվս մեկ աղբյուր հայտնել է, որ ՌԴ խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի

  • 11-08-2022 11:37:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Դիվանագիտական շրջանակների ևս մեկ աղբյուր հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրները կհանդիպեն Ռուսաստանի խնդրանքով։
 
Երեկ Telegram-ի իր ալիքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին գրել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման հարցով Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել:
 
Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի համար։
 
Երեկ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Մարգանեց քաղաքի վրա հրթիռային հարձակման մեջ, որը գտնվում է ատոմակայանի մոտ։ Ուկրաինական կողմը հաղորդում է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, կան վիրավորներ:
 
Ռուսական կողմն օգոստոսի 7-ին պնդել է, որ ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վնասվել է Կախովսկայա բարձրավոլտ գիծը, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին։
 
G7 երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները, նաև ԵՄ դիվանադիտության ղեկկավարը երեկ պահանջել են Ռուսաստանից անհապաղ վերադարձնել Զապորոժիեի ատոմակայանի և այլ միջուկային օբյեկտների ամբողջական վերահսկողությունը Ուկրաինային՝ երկրի ներսում դրանց անվտանգ և հուսալի շահագործումը ապահովելու համար:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play