Ուղիղ. սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը


Ուղիղ. սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

  • 13-09-2022 11:14:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, ինչպես նաեւ օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվում են: 
 
Անդրադառնալով իրավիճակին՝ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական  եւ այլ տարաձայնություններին տեղ տալ: Նաեւ մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, եւ խնդրում եմ ձեզ թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր, տարածվող լուրերին տեղիք չտալ եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը:  «ԱԺ կանոնակարգի» համաձայն ես ներկայացնելու եմ հայտարարության նախագիծ: Ժամը 11:00-ին այստեղ գալու է վարչապետը, որին դուք կարող եք հարցեր ուղղել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն