Իրանը մշակել է հիպերձայնային բալիստիկ հրթիռ՝ պաշտպանական վահաններին դիմակայելու համար․ Գեներալ Հաջիզադե


Իրանը մշակել է հիպերձայնային բալիստիկ հրթիռ՝ պաշտպանական վահաններին դիմակայելու համար․ Գեներալ Հաջիզադե

  • 10-11-2022 15:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտնել է առաջադեմ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցման մասին, որն ունակ է անցնելու հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերից, հաղորդում է ParsToday-ը։
 
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է առաջադեմ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցման մասին, որը կարող է անցնել հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերից և թիրախավորել դրանք։
 
Բրիգադի գեներալ Հաջիզադեն հավելել է. «Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռն ունի բարձր արագություն, անցնում է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից և կարող է մանևրել մթնոլորտում և մթնոլորտից դուրս»:
 
Նա հայտարարել է. «Այս հրթիռը թիրախավորում է թշնամու հակահրթիռային համակարգերը, ինչը մեծ առաջընթաց է հրթիռների ոլորտում»։
 
Հիպերձայնային համակարգերը, բարձր մանևրունակության պատճառով, կարող են վտանգավոր լինել շարժման ժամանակ:
 
Այս հրթիռները շատ արագ շարժվելիս կարող են փոխել իրենց ուղին և դժվարացնել շարժման ուղղության կանխատեսումը:
 
ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը չեն կարող լավ հետևել այս միջմայրցամաքային հրթիռներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play