Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է. Օհանյանը` իրեն կալանավորելու լուրերի մասին


Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է. Օհանյանը` իրեն կալանավորելու լուրերի մասին

  • 15-11-2022 12:51:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշում է, որ չի պատրաստվում անձեռնմխելիության քողի ներքո թաքնվել։
 
Տարբեր գործընթացներում որպես վկա գնում, ներկայացնում եմ` ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ։
 
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազը կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու իրեն և խմբակցության ևս երկու պատգամավորների։
 
Օհանյանը նշեց, որ վերջին շրջանում այնպիսի գործով չի հարցաքննվել, որտեղ կարող է ազատությունից զրկելու վտանգ լինել։
Նախկին նախարարը հավաստիացնում է, որ իր պաշտոնավարման ժամանակ իր ղեկավարած գերատեսչությունում չի եղել որևէ ապօրինի գործընթաց։
 
«Այս իշխանությունից, սակայն, ամեն ինչ էլ սպասելի է, կարող է` նաև թատրոններ լինեն, քաղաքական հետապնդումներ լինեն»,–ասաց Օհանյանը։
 
Ինչ վերաբերում է պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելուն, «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշում է, որ չի պատրաստվում անձեռնմխելիության քողի ներքո թաքնվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play