Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել Է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ


Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել Է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ

  • 17-11-2022 15:28:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իսրայելը եւ Արեւմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչներ պլանավորել Էին Իրանում կազմակերպել քաղաքացիական պատերազմ, որը հանգեցներ երկրի քայքայման: Նոյեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Իսրայելական վարչակարգը, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան քաղաքական գործիչներ փորձեցին քաղաքացիական պատերազմ կազմակերպել Իրանում, որը պետք Է հանգեցներ պետության քայքայման,- գրել Է նա Twitter-ի իր Էջում,- փոխանցում Է ՏԱՍՍ-ը:- Սակայն նրանք պետք Է հասկանան, որ Իրանը ո՛չ Լիբիա Է, ո՛չ Սուդան»: Իրանում բողոքները չեն հանդարտվում արդեն երկու ամիս՝ սեպտեմբեի 16-ից, երբ կայացավ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ոստիկանության կողմից ձերբակալվել Է գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա ունեցել Է սրտի նոպա, որից նա մահացել Է: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել Է տեղեկատվություն, թե ոստիկանները ծեծել են Ամինիին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play