Կոսովոն նշում է անկախության առաջին տարեդարձը<br />


Կոսովոն նշում է անկախության առաջին տարեդարձը

  • 17-02-2009 17:46:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունն այսօր նշում է իր անկախության առաջին տարեդարձը: Այդ ժամանակամիջոցում Կոսովոն ձեռք է բերել սեփական օրհներգ, դրոշ, սահմանադրություն եւ պետականության մի ամբողջ շարք այլ ատրիբուտներ, այդուհանդերձ դիտորդներից շատերը երկրի իրադրությունը գնահատում են անկայուն: Անվտանգությունն այստեղ այսօր էլ ապահովում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը, իսկ տնտեսությունը ուղղակիորեն կախված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ֆինանսական օգնությունից, որ կազմում է հարյուրավոր միլիոն եվրո: Կոսովոյի անկախությունը ճանաչել են 54 պետություն, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան: Մինչդեռ, Սերբիան շարունակում է Կոսովոն համարել իր տարածքի անքակտելի մաս: Բելգրադի դիրքորոշումը պաշտպանում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ բազմաթիվ այլ երկրներ, որոնց կարծիքով Կոսովոյի անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ քայլի օրինականության հարցը Սերբիայի պահանջով հանձնված է Հաագայի միջազգային դատարանի քննությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play