Սուրեն Պապիկյանն այցելել է կացարանի հրդեհից տուժած զինծառայողներին

Սուրեն Պապիկյանն այցելել է կացարանի հրդեհից տուժած զինծառայողներին

  • 21-01-2023 18:21:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով:
 
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
 
Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
 
Զրուցելով զինծառայողների հետ՝ նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն