WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»


WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»

  • 04-02-2023 13:20:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է:
 
Ըստ թերթի, առնվազն 13 թուրքական ընկերություներ Ռուսաստանի շուկա են հասցրել առնվազն 18 միլիոն 500 հազար դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տարատեսակ տրանսպորտային միջոցներ:
 
Թերթը պարզել է, որ այդ արտադրանքը հետագայում գնել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ առնչություն ունենալու կապակցությամբ պատժամիջոցների տակ գտնվող առնվազն 10-ը ռուսական ընկերություններ:
 
Թուրքական ընկերությունները, խախտելով ամերիկյան արտահանման հսկողության կանոնները, 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի հասնող ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ վերելակներ, գեներատորներ և համակարգչային սարքեր:
 
Թուրքական արտադրանք ստացած ռուսական ընկերությունների թվում են «Մարտավարական հրթիռներ» կորպորացիայի դուստր-ձեռնարկությունը, որը սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական նավատորմի համար, և հրացաններ արտադրող «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը:
 
Երկուսն էլ գտնվում են պատժամիջոցների ցանկում: Մոսկվան և Անկարան առայժմ չեն արձագանքել The Wall Street Journal պարբերականի հրապարակմանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play