Ադրբեջանը հերքում է մոբիլիզացիայի մասին լուրերը


Ադրբեջանը հերքում է մոբիլիզացիայի մասին լուրերը

  • 20-04-2023 11:10:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լայնորեն քննարկվում է Ադրբեջանում զինվորական ծառայության զորակոչի թեման։ Օգտատերերը գրում են, որ ռեզերվում գտնվող մարդկանց կանչում են վերապատրաստման՝ ակնարկելով, որ երկրում թաքնված մոբիլիզացիա է ընթանում։ 
 
Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության մամուլի ծառայությունը Azeri Daily-ին տված հարցազրույցում հերքել է երկրում իբր տեղի ունեցող զորահավաքի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը։
 
«Ըստ ամենայնի, ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել ՊՆ կողմից հայտարարված  հավաքների մասին հաղորդագրությունը, որը հրապարակվել է գործակալության կայքում ապրիլի 18-ին», - հայտնում են Պետական ծառայությունից։
 
Նշենք, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի ՊՆ կայքում հաղորդագրություն էր հրապարակվել, որ պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ անցկացվում է մի խումբ զինծառայողների ուսումնական ճամբար։ Հավաքամասի շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո պահեստազորից զորակոչված զինծառայողներին տրամադրվել է զինվորական համազգեստ։ Ադրբեջնի ռազմական գերատեսչությունը հայտնել է, թե ռազմական ուսումնական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական հմտությունների, ռազմական հմտությունների և փորձի կատարելագործումն է։ Նրանք կծանոթանան և կպատրաստվեն ադրբեջանական բանակում ծառայող ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հետ աշխատելու հարցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը