«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի ունեցավ ասուլիս։
Թեման՝ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ Փիեր Գյուլումյանի մահից 41 տարի անց նրա աճյունը ս.թ. մայիսի 21-ին առժամանակ հուղարկավորվեց Երեւանի «Շահումյան» գերեզմանատանը։ Ի՞նչ կորոշի դատարանը և ի՞նչ մտավախություններ ունի պաշտպանական կողմը։
• Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն արգելեցին Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում ամփոփել Փիեր Գյուլումյանի աճյունը։
• Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կազմակերպվեց Փիեր Գյուլումյանի աճյունի փոխադրումը Հայաստան։
• ԱՍԱԼԱ-ի մյուս մարտիկների աճյունները կտեղափոխվե՞ն հայրենիք»:
Բանախոսներ՝
Վազգեն Պետրոսյան - Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող
Կարո Վարդանյան - գրող, գրականագետ
Հովիկ Գրիգորյան - պատմաբան
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։