Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ


Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

  • 20-06-2023 18:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
 
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
 
Նշենք, որ Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում այսօր՝ հունիսի 20-ին, բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:
 
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play