ՀՀ–ն ներգրավված չէ ռազմական գործողություններում․ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Զախարովային


ՀՀ–ն ներգրավված չէ ռազմական գործողություններում․ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Զախարովային

  • 19-09-2023 17:02:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։
 
«Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
 
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- նշված է մեկնաբանության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն